Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք համաձայնեցված Դավիթ Գրիգորյանի հետ արեցին մի բան, որն արդարադատության դեմ է». Սեդա Սաֆարյան

Հուլիս 31,2019 23:25

Փաստաբան Սեդա Սաֆարյանը չի կիսում իր գործընկերների տեսակետը, թե դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ սկսվել է քաղաքական հետապնդում:

«Չեմ կիսում իմ, այսպես ասած, գործընկերների կարծիքը, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրը այլ շահ հետապնդող անձնավորություններ են: Եթե նրանք, որպես փաստաբան, որոշել են իրավունքից խոսել, ապա առաջին հերթին իրենց փաստաբան գործընկերոջ՝ այսինքն` իմ իրավունքը պաշտպանելու մասին մտածեին, երբ որ նույն Դավիթ Գրիգորյանն առանց տուժողների դատական նիստ էր հրավիրել ու խափանման միջոց էր լսում, Սահմանադրական դատարան գործն ուղարկելու եւ վարույթ կասեցնելու հարցեր էր քննության առնում եւ մեղադրանքի կողմի կազմում գոնե ինձ պետք է նախատեսեին, որովհետեւ տուժողների իրավահաջորդները պարզապես անակնկալի եկան, երբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխեցին ու նրան դատարանից ազատ արձակեցին առանց տուժողների կարծիքը լսելու»,- Aravot.am-ին ասաց Սեդա Սաֆարյանը:

Ըստ նրա՝ Սահմանադրական դատարանը մեղադրանքի կողմ ներառել էր նաեւ տուժողների մասնակցության մրցակցային սկզբունքը. «Այդ ժամանակ, երբ ինձ դատարանի դահլիճ չէին թողնում, այդ դեմոկրատ փաստաբանները  ոչ մի կարծիք չհայտնեցին ինձ հետ կապված: Հետեւապես, որոշ մարդիկ կան, որոնց անունները առիթ կլինի կհրապարակեմ, կասեմ՝ ով, որ պարանի վրա է խաղում եւ նրանց այսօրվա «ակտիվ» վարքագիծը որեւէ կապ չունի Դավիթ Գրիգորյանին պաշտպանելու հետ: Դավիթ Գրիգորյանը օրենքի կոպիտ խախտումներով որոշում է կայացրել ու  այնպիսի խախտումներով, որոնց վերաբերյալ հենց իրենց պաշտպանները Վերաքննիչ դատարանում աղմուկ էին բարձրացրել ու նիստը հետաձգելու կոչեր էին անում: Նույն Խուդոյանը (խմբ. նկատի ունի Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանին) հայտարարում էր, թե տուժողները չկան դատարանի դահլիճում, բա որ հետո վճիռ արձակեք, այդ վճիռը խոցելի չի՞  դառնալու, բայց էդ նույն Խուդոյանն ու մյուսները չէին ասում՝ այ Սեդա Սաֆարյան, բա որ դու առաջին ատյանում չկայիր, լուռումունջ մենք ո՞ նց գողացանք էդ վճիռը:

Իրենք համաձայնեցված Դավիթ Գրիգորյանի հետ արեցին մի բան, որն արդարադատության դեմ է: Ինձ համար շատ ցավալի է, որ փաստաբանների պալատի որոշ փաստաբաններ փորձում են ավելի կաթոլիկ երեւալ, անցել են անարդար վճիռ արձակած դատավորի իրավունքները պաշտպանելուն: Սա արդարադատության դեմ ուղղված ակցիա է, այն դատավորը, որը արդարադատության հետ կապ չունի ու չուներ նաեւ այն բագաժը, որ երկու օրվա մեջ այդպիսի լուրջ որոշումներ գրվեր, բոլորը գիտեն, որ կուլիսների հետեւում են որոշակի հարցեր լուծվել, այդ դատավորին պաշտպանելու հարկ չեմ տեսնում: Թող այդ դատավորը որոշում կայացնելուց առաջ մտածեր, որ հայտնվելու է այդ վիճակում, որովհետեւ ինչպես կասեր Ռոբերտ Քոչարյանը՝ բոլորը պատասխան են տալու: Եւ եկել է պահը, որ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանն է պատասխան տալիս, ե՛ւ այն դատավորները, որոնք անօրինական իրեն օգնել են: Ինձ համար նույնիսկ ամոթ է, որ այդ դատավորների վարքագիծը քննության առարկա եմ դարձնում, որովհետեւ կրկնում եմ, որ այդ փաստաբանները իմ եւ Վահե Գրիգորյանի շահերը ոտնահարելու պարագայում որեւէ արտահայտություն չեն արել: Սա նշանակում է, որ այդ փաստաբանների 50 հոգուց առնվազն մի մասը մտել է քաղաքական դաշտ եւ քաղաքական խնդիրներ է լուծում: Ինձ համար հասկանալի չէ՝ որն է իրենց դերը Հայաստանում ստեղծված այսօրվա ծանր իրավիճակում մեր թիկունքից անընդհատ մեզ հարվածելու կուրս վերցնելով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031