Հայտնի է դարձել ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզիչ անվանակարգի հավակնորդների տասնյակը, որը հրապարակել է կազմակերպության մամուլի ծառայությունը: Նրանք են.
Ջամել Բելմադի՝ Ալժիրի հավաքական, Մարսելո Գալյարդո՝ «Ռիվեր Փլեյտ», Ռիկարդո Գարեկա՝ Պերուի հավաքական, Խոսեպ Գվարդիոլա՝ «Մանչեսթեր Սիթի», Դիդյե Դեշամ՝ Ֆրանսիայի հավաքական, Յուրգեն Կլոպ՝ «Լիվերպուլ», Մաուրիսիո Պոչետինո՝ «Տոտենհեմ», Ֆեռնանդո Սանտուշ՝ Պորտուգալիայի հավաքական, Էրիկ տեն Հագ՝ «Այաքս», Տիտե՝ Բրազիլիայի հավաքական:
ՖԻՖԱ-ի պարգեւների հանձնումը կկայանա սեպտեմբերի 23-ին՝ Միլանում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ