Արտերկիր մեկնող զբոսաշրջիկ երեխաները ամենաշատը հիվանդանում են Բուլղարիայում: Երկրորդ տեղում Թուրքիան է, ապա՝ Իսպանիան: Ուսումնասիրության համաձայն ՝ բոլոր այդ պետությունների զբոսաշրջիկների մինչեւ 8% -ը, անպայման դիմել է բժշկական օգնության:
Բուլղարիայում հանգստացող երեխաներին բժիշկների այցերը կազմում են 29,55% : Թուրքիայում՝ 10.08%, Իսպանիայում զբոսաշրջիկ երեխաների՝ բժշկին այցելությունը 9.73%: Այս մասին պարզել են Ռուսաստանի Դաշնությունում գործող ապահովագրական ընկերություններից մեկի վերլուծաբանները՝ ուսումնասիրելով ՌԴ-ից արձակուրդ մեկնած զբոսաշրջիկների ապահովագրական փաթեթները:
Փորձագետները ուսումնասիրել են վերջին 4 տարիների ավելի քան 19 հազար զբոսաշրջիկների ապահովագրական փաթեթները, որոնք նախատեսվել են 102 երկրների համար:
Երեխաների համար «վտանգավոր երկրների» ցանկում են հայտնվել նաեւ Կիպրոսը եւ Թայլանդը: Ցանկի ավելի նվազ դիրքերում են նաեւ Չեռնոգորիան եւ Արաբական Միացյալ էմիրությունները:
Կարդացեք նաև
Ըստ վերլուծության ՝ Ավստրիա, ԱՄՆ, Իսրայել, Լատվիա եւ Իտալիա այցելածների թվում ռուսաստանցի զբոսաշրջիկների մինչեւ 1%-ն է դիմում բժշկական օգնության:
Բելառուսում, Ֆինլանդիայում, Էստոնիայում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Չեխիայում, Ֆրանսիայում, Վրաստանում և Գերմանիայում այդ ցուցանիշը կազմում է 0,5%:
Նույն փորձագետները նաեւ պարզել են, որ երեխաները հազվադեպ են հիվանդանում Վրաստանում, Ինդոնեզիայում, Իսրայելում, Ավստրիայում եւ Ֆրանսիայում: Իսկ Ռումինիան եւ Սերբիան զբոսաշրջիկ երեխաների համար համարել են ամենաապահովը:
Ի դեպ,նույն հետազոտության շրջանակներում նշվում է նաեւ, թե անցյալ տարի՝ 2018-ին, ռուս զբոսաշրջիկներն ամենաշատը որ երկրներին են նախապատվությունը տվել: Ի թիվս Վրաստանի, Իտալիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թունիսի, նշվում է նաեւ Հայաստանը:
Պատրաստեց՝ Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ