«Պահանջատեր ենք այն հարցում, որ Արցախի ներկայացուցիչները եւս պետք է մասնակցեն հակամարտության կարգավորման բանակցություններին»,-«Արմենպրես»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսը: «Պահանջատեր ենք նաեւ այն հարցում, որ շարունակվի ԱՄՆ նյութական օժանդակությունն Արցախին»,-նշեց նա: Կալիֆորնիայի փոխնահանգապետը հիշեցրեց՝ Ադրբեջանը սպառնացել է խոցել, եթե Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքներ լինեն. «Մենք հիմա փորձում ենք անցկացնել օրենք, որով ԱՄՆ-ն կդատապարտի Ադրբեջանի այդ գործողությունները: Այդ օդանավակայանը պետք է գործարկվի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ