Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց Ձորի մարզում կրկնակի ավելացել են կոռուպցիոն հանցագործության դեպքերով հարուցված քրեական գործերը, քառակի՝ քրեական հետապնդման ենթարկված անձինք

Հուլիս 31,2019 16:34

ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019թ. առաջին
կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության
դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, մարզի
դատախազության նախաձեռնությունների արդյունքները:

ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության
կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների
ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով նախապատրաստվել է 18 նյութ,
որոնցից 5-ով հարուցվել է  քրեական գործ, 12-ով մերժվել է քրեական գործի
հարուցումը, ընդ որում, դրանցից 7-ով՝ ոչ արդարացնող հիմքով` գործուն
զղջալու պատճառաբանությամբ: Այս ցուցանիշը գրեթե կրկնակի ավելի է նախորդ
տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 9-ն արձանագրվել է կրթության, 2-ը՝
տեղական ինքնակառավարման ոլորտներում, իսկ 1 դեպք վերաբերվում է Վայոց ձորի
մարզպետարանում աշխատող, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի
կողմից  առերևույթ հանցագործության կատարմանը:

Առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում
պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում
կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնատար անձ
չհանդիսացող հանրային ծառայողի  կողմից  ապօրինի վարձատրություն ստանալու
եղանակով:

2019թ. առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով 4 անձի
նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ դպրոցների 3 տնօրեն,
Վայոց ձորի մարզպետարանի 1 աշխատակից: Համեմատության համար նշենք, որ
2018թ. առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով քրեական
հետապնդում էր հարուցվել 1 անձի նկատմամբ:

2019թ. առաջին 6 ամիսների ընթացքում դատարան է ուղարկվել կոռուպցիոն
բնույթի 2 քրեակն գործ` 2 անձի նկատմամբ, որոնցից 1-ի վերաբերյալ կայացվել
է մեղադրական դատավճիռ: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում նման բնույթի
քրեական գործ դատարան չէր ուղարկվել:

Պետությանը և համայնքներին վնաս պատճառելու վերաբերյալ դեպքերով
նախապատրաստված նյութերով ու հարուցված քրեական գործերով նախնական
արձանագրված ընդհանուր վնասը կազմել է 54.3մլն ՀՀ դրամ գումար, որից 34.4
մլն ՀՀ դրամը` որպես պետությանը, իսկ 19.9մլն ՀՀ դրամը` որպես համայնքներին
պատճառված վնաս: Նշված վնասից նյութերի նախապատրաստման կամ նախաքննության
ընթացքում հատուցվել է ընդհանուր առմամբ 42.8մլն ՀՀ դրամ գումար: Բացի այդ,
Եղեգիս խոշորացված համայնքին է վերադարձվել նաև պաշտոնեական դիրքի
չարաշահմամբ ապօրինի օտարված, համայնքին պատկանող 4.6 հա  հողատարածք:
Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում
արձանագրվել էր  համայնքին վնաս պատճառելու վերաբերյալ 1 դեպք` 2.4մլն ՀՀ
դրամի չափով, որն ամբողջությամբ վերականգնվել էր գործի նախաքննության
ընթացքում, իսկ պետությանը վնաս պատճառելու դեպք չէր արձանագրվել:

2019 թվականի 6 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի
հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի և հարուցված
քրեական գործերի շրջանակներում «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 30-րդ
հոդվածի ուժով հանցագործության պատճառների ու նպաստող պայմանների վերացման
նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետին ներկայացվել է 5 միջնորդագիր, որոնց
արդյունքում կիրառվել են կարգապահական տույժեր, այդ թվում դպրոցի մեկ
տնօրեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Վայոց ձորի մարզի դատախազությունը ակտիվ և ընդգրկուն աշխատանք է կատարել
նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031