«Այդ թեմայի շուրջ որոշ տեղեկություններ ճիշտ չեն: Այն, որ ԱՄՆ-ն 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տալու Ադրբեջանին, ճիշտ լուր չէ, թեեւ այն տարածվել է»,-«Արմենպրես»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը:
«Փաստն այն է, որ դա ճիշտ չէ, թեեւ Ադրբեջանն, անշուշտ, ԱՄՆ-ից կստանա ֆինանսական օգնություն»,-նշեց Նորա Հովսեփյանը: Նրա խոսքով. «Ֆինանսական օգնության որեւէ թիվ վերջնական ճշգրտված չէ: Դա ռազմական աջակցություն չէ, զինամթերք չէ: Պարզապես ԱՄՆ-ն Ադրբեջանին դիտարկում է տարածաշրջանում որպես գործիք Իրանի դեմ»: Նորա Հովսեփյանը հավելեց՝ ակնկալում են, որ 2020թ.-ին ԱՄՆ-ի ֆինանսական օժանդակությունը ՀՀ-ին կկազմի 85 միլիոն դոլար. «Աշխատում ենք այն ուղղությամբ, որ Արցախին էլ 5 միլիոն դոլար տրամադրվի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»
Կարդացեք նաև