Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշ գիշերով Կապան մեկնած համալսարանական մասնագետները փրկել են ծանր շնչառական խանգարումով նորածնի կյանքը

Հուլիս 31,2019 15:34

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի սանավիացիոն կանչի շրջանակում Կապան քաղաքից Նորածնային վերակենդանացման կլինիկա է տեղափոխվել բնածին թոքաբորբով, ծանր շնչառական խանգարումով նորածին: Կանչը գրանցվել հուլիսի 30-ին, ժամը 21:00-ի սահմանում: Հեռախոսային խորհրդատվություն իրականացնելուց հետո՝ երեխայի մոտ դրական դինամիկայի բացակայության պատճառով, նույն օրը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմը՝ ժամը 22:00-ին Նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ-նեոնատոլոգ Սոնա Իսրայելյանի գլխավորությամբ մեկնել է Կապան: Ժամը 03:30-ի սահմանում բուժանձնակազմը գտնվել է Կապանի հիվանդանոցում՝ ծանր վիճակում գտնվող նորածնին վերցնելով հսկողության տակ: Վիճակը գնահատելուց հետո՝ որոշում է կայացվել օժանդակող սարքի պայմաններում գտնվող նորածնին Կապանից տեղափոխել Երևան: Համալսարանական բժշկի արհեստավարժ աշխատանքի արդյունքում հաջողվել է կայունացնել երեխայի վիճակը, և առավոտյան՝ ժամը 09:00-ին առանց արհեստական շնչառության պայման ստեղծելու՝ սովորական բեղիկով, նորածնին տեղափոխել «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, որտեղ վերջինս գտնվում է համալսարանական հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ, իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները երեխայի կյանքին սպառնացող առողջական խնդիրները լուծելու համար:

Նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ-նեոնատոլոգ Սոնա Իսրայելյանի խոսքով՝ այսօր նկատվում է դրական դինամիկա, երեխայի վիճակը կայուն է:

Երեւանի պետական բժշկական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031