Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Հայ դատի գրասենյակն արշավ է սկսել Արցախի ֆինանսական օգնության հնարավոր դադարեցման դեմ

Հուլիս 31,2019 14:33

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը կոչ է անում ամերիկահայերին ճնշում գործադրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վրա, որպեսզի Արցախի ականազերծմանն ուղղված ծրագրի ֆինանսավորումը չդադարեցվի:

«ԱՄՆ Հայ դատի գրասենյակը տագնապալի տեղեկություններ է ստացել, որ չնայած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն անցկացրել է Կոքսի նախագիծը՝ 2020թ. շարունակելու ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող աջակցությունը, այնուամենայնիվ, վարչակազմը դիտարկում է ընդամենը մի քանի ամսից դադարեցնելու այս կյանքեր փրկող ծրագրի օժանդակությունը: 60 վայրկյան տրամադրեք՝ կապվելու Ձեր ներկայացուցչի հետ և կոչ անելու նրանց ստորագրել Բրեդ Շերմանի, Թի Ջեյ Կոքսի նախաձեռնած նամակը՝ ստիպելու ԱՄՆ Միջագային զարգացման գործակալությանը (USAID) հարգել իր հանձառությունները՝ աջակցելու Արցախի ականազերծման կենսական ծրագրի ֆինանսավորմանը»,- ասվում է Հայ դատի տարածած կոչում:

Նամակն ուղարկելու էին հուլիսի 30-ին:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031