Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանին աջակցող ուժերն են փորձել Արցախի իշխանությանը հակադրել Նիկոլ Փաշինյանին. Վահրամ Աթանեսյան

Հուլիս 31,2019 13:30

«Երբ անցյալ տարի հունիսին Ստեփանակերտում հանրահավաքներ էին, վարչապետ Փաշինյանը շատ հստակ հայտարարեց, որ չի աջակցում հեղափոխությունն Արցախ արտահանելու կոչերին: Հայաստանի իշխանությունը հավատարիմ է մնացել այդ հանձնառությանը եւ Արցախում ներքաղաքական հակասություններ չի փնտրել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանն`անդրադառնալով երեկ «Գոլոս Արմենիի» թերթին  Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցին:

Հիշեցնենք, ՀՀ երկրորդ նխագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով Հայաստանից հեղափոխությունն Արցախ արտահանելու հարցին, մասնավորաբար ասել էր.  «Հուսով եմ՝ Հայաստանից հեղափոխության արտահանում Արցախ տեղի չի ունենա, չնայած Հայաստանի իշխանությունների համառ ջանքերին: Արտահերթ ընտրությունները սովորաբար արտացոլում են ներքաղաքական ճգնաժամը, որի նախանշաններ Ղարաբաղում հաստատ չկան: Այնտեղ ձեռակերտ ճգնաժամ ստեղծելը մեծ անպատասխանատվության դրսևորում և ազգային շահերի դավաճանություն կլինի: Ղարաբաղցիները պետք է ամրություն ցուցաբերեն և մերժեն ապակառուցողական միջամտության ցանկացած փորձ»:

«Իսկ որ հայաստանյան որոշ շրջանակներ, այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող, այդ նույն ժամանակ փորձել եւ փորձում են Արցախի իշխանություններին «հաստատակամության» կոչ հղելով՝  նրանց հակադրել Նիկոլ Փաշինյանին, անհերքելի փաստ է: Կառուցողակա՞ն, թե՞ ապակառուցողական է դա, թող դատի երկրորդ նախագահը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Արցախցի մեր սիրելի հայրենակիցները ցաւօք տակաւին չեն զգացել անցեալ տարուայ իրադարձութիւնների բերկրանքը։ Ժողովրդավարութիւնը պէտք է Արցախ հասնի։

    Արցախի ղեկավարութիւնն իրեն շատ սանձարձակ է պահում։ Օր առաջ պէտք է դրանց կարգի հրաւիրել։ Վաղը ուշ կը լինի։ Նրանք պէտք է իրենց պահեն այնպէս, ինչպէս մեր միւս մարզերը։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031