Ամեն անգամ, երբ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսում է իր քաղաքական (իշխանական) հավակնությունների մասին, իմ մոտ գրեթե ինքնաբերաբար ցանկություն է առաջանում պաշտպանել ներկա իշխանությանը: Երբեմն նույնիսկ մտածում եմ, որ դա հատուկ է արվում, որ մեզ միտումնավոր են «դեմ տալիս» Քոչարյանին՝ որպես գործող իշխանության միակ այլընտրանք, որպեսզի շատ մարդիկ սարսափեն եւ չմտածեն իրական այլընտրանքների մասին: Բայց բոլոր դեպքերում Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ ընդդիմություն: Ցանկալի է՝ ոչ քոչարյանական:
Շատ բաներ, որոնք անում է ներկայիս իշխանությունը, ինձ դուր չեն գալիս: Բայց եթե փորձենք խորը մտածել եւ հասկանալ, թե որոնք են ծրագրերի եւ գաղափարների սակավության, հաճախ անզուսպ պոպուլիզմի եւ ակնհայտ ինֆանտիլիզմի պատճառները, ապա կտեսնենք, որ դրանցից ամենակարեւորն օբյեկտիվ է: Ի դեպ, ճիշտ նույն պատճառով Ուկրաինայում իշխանության եկան շոումենները, երգիչներն ու ասմունքողները, «ժողովրդի ծառաները»: Թե՛ Հայաստանում, թե՛ Ուկրաինայում մարդիկ խորապես հիասթափվել են դասական քաղաքական գործունեությունից եւ կուսակցություններից, նրանց ավելի սրտամոտ էր քաղաքացիական ակտիվիզմը՝ այդ պայքարին հատուկ զինանոցով: Իսկ ի՞նչն է ընկած հիասթափության հիմքում: Պատասխանը միանշանակ է՝ քաղաքական համակարգի բացակայությունը:
Այժմ փորձենք պատասխանել հետեւյալ հարցին՝ ո՞ւմ ջանքերի շնորհիվ է, որ Հայաստանում քաղաքական համակարգ չկա: Իհարկե, կարելի է տալ շատ մարդկանց անուններ, բայց այդ ցուցակում առաջինն, անշուշտ, Ռոբերտ Քոչարյանն է: Քաղաքական համակարգը ձեւավորվում է առաջին հերթին ընտրությունների միջոցով: 1995-96 թվականներին ընտրությունները կեղծվել էին, բայց միայն 1998-ից հետո դա դարձավ մարդկանց ստորացնելու, ահաբեկելու, կաշառելու «յուղած» համակարգ, որի պտուտակներն էին մշտապես անպատիժ մնացող քրեական տարրերը: Միայն 98-ից հետո ընդդիմադիրները դարձան «моська»-ներ եւ «քաղաքական դաշտի թափոններ», այդ ժամանակվանից էին «հարց լուծում» ոչ թե քաղաքական գործիչները, այլ կիսագրագետ օլիգարխներն ու նրանց թիկնապահները, այդ ժամանակվանից էր իշխանությունը բոլոր «այլախոհների» նկատմամբ կիրառում տեղեկատվական տեռոր, որն ուղեկցվում էր «Հայլուրի» կացնային քարոզչությամբ: Այդ պայմաններում հնարավոր չէր իրապես ընդդիմադիր քաղաքական գործունեություն, որը քաղաքական համակարգի պարտադիր պայմանն է: Իսկ առանց նորմալ քաղաքական համակարգի, վստահ եմ, Հայաստանում հնարավոր չէ տնտեսության զարգացումը:
Մեր հասարակությունում իսկապես պետք է ձեւավորվի «կոնսենսուս մինուս մեկ»: Եվ այդ մեկն, իմ կարծիքով, պետք է լինի Ռոբերտ Քոչարյանը:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
…1995-96 թվականներին ընտրությունները կեղծվել էին, բայց միայն 1998-ից հետո դա դարձավ մարդկանց ստորացնելու, ահաբեկելու, կաշառելու «յուղած» համակարգ, որի պտուտակներն էին մշտապես անպատիժ մնացող քրեական տարրերը: Միայն 98-ից հետո ընդդիմադիրները դարձան «моська»-ներ եւ «քաղաքական դաշտի թափոններ»…
1-ին, եթե չլինեին 95-96-ը, ապա կարող էր չլինել նաև 98-ը՝ նախորդը ճանապարհ բացեց հաջորդի համար: 2-րդ, չմոռանանք, որ 96-ին ընդդիմությունը ծեծ կերավ թե՛ փողոցում և թե՛ ԱԺ-ում. եթե դա չլիներ, ապա կարող էր չլինել նաև 98-ը և հետագան…
Ո՞վ և ինչու՞ հիմնեց վարժեցված «քաղաքական մանուկների» «դիլետանտ»-ական խմբերը Ադրբեջանում (Էլչիբեյ), Հայաստանում (Տեր-Պետրոսյան) և Վրաստանում (Գամսախուրդիա):
Ո՞ւմ ջանքերի շնորհիվ է, որ Հայաստանում քաղաքական համակարգ չկա: Իհարկե, կարելի է տալ շատ մարդկանց անուններ, բայց այդ ցուցակում առաջինն, անշուշտ «սրբացված» շեֆն է՝ ՀՀՇ և ՀԱԿ առջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Էլ չասեմ այն ՀՀՇ-ական հանցագործի մասին, որը վաղուց գտնվում է միջազգային հետախուզվողների ցուցակում: «Ինտերպոլ»-ը և միջազգային հատուկ ծառայությունները անզոր են անոր առջեւ: Չասեմ «հերոսի» մասին, ով դավադրաբար թշնամուն հանձնեց Արծվաշենն և Շահումյանի շրջանը…
Հայաստանում հնարավոր չէ նորմալ քաղաքական համակարգ, տնտեսության զարգացում, ազգային-ազատագրական մտածելակերպի վերելք առանց հասարակությունում ձեւավորված «կոնսենսուս մինուս չորս»-ի:
Հարգելի՛ խմբագիր, պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանին հակադրելով ներկա իշխանություններին, սահուն անցաք 90-ականներ և արդյունքում համեմատեցիք 1-ին և 2-րդ նախագահներին: Պետք չէ փորձել չարյաց փոքրագույնը փնտրել իրենց մեջ: Եթե ուզում ենք քաղաքական համակարգի չկայացման պատճառը գտնել, պետք է փորձել գտնել չարիքի արմատները: Օրինակ, Դուք՝ քիչ թե շատ տեղյակ լինելով 90-ականների ներքին խոհանոցին, կարո՞ղ եք բացատրել, թե ինչու և ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը իր իշխանության օրոք Ռոբերտ Քոչարյանին և Սեորժ Սարգսյանին դարձրեց Հայաստանի ամենաազդեցիկ պաշտոնյաներ: Հարցս հռետորական չէ: Իսկապես լուսաբանման ու հասկանալու կարիք կա: Մեկ կողմը՝ ներառյալ ներկա իշխանությունները, հասկանալի լռում են (սրանց մի մեծ մասի էլ հիշողությունը չի հասնում), մյուս կողմն էլ գրքեր է գրում ու մեկնաբանում՝ ինչպես ուզի: Ու քանի որ առաջինները չեն հերքում երկրոդներին, մնում է հավատալ, որ ընտրությունները կեղծելուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին համոզելով հրավիրել է Հայաստան ու նշանակել վարչապետ: Որտե՞ղ են, ուրեմն, չարիքի արմատները:
Քաղաքացի խմբագիր, ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլայ Վլադիմիրովիչի անձին՝ որպես Աշոտ Բլեյանի «քաղաքական դպրոցի» աշակերտ:
Ի՞նչ կարծիքի ունեք Հայաստանի հանրապետական կուսակցության բարձրագույն կուսակցական դպրոցի մասին:
Իսկ մի գուցե հենց պոպուլիստներն են մեղավոր որ ժողովուրդը հիասթափվումա։
Ոսկե սարեր են խոսք տալիս, ինչքան ուժ ունեն քլնգում են, թե բա ամբողջը թալանեցին։
Հեսա մենք գանք տեսեք ինչ ենք անում։
Գալիս են միանգամից կասետը փոխում են։
Քոչարյանը ճիշտա ասում բոլորին պիտի դատել գործով, ինչա ստացել ինչա հանձնել, ասենք 1998-ին բյուջեն ինչքանա եղել 2008-ին ինչքան 2018 ին ինչքանա եղել 2028 -ին ինչքան։
Ստեր մանիպուլյացիներ միշտել կարելիա անել։
Օրինակ էս վերջին օրերին, որ ասում են Քոչարյանի օրոք խեղճ մարդուց գույքը խլել են հիմա Եվրադատարանը մեզ 1,6միլիոն տուգանեց։
Բայց էտ խեղճ մարդը Ձեր լեվոնական իշխանության օրոքա դատավորներին կաշառելով 1400քմ տարածք քաղաքի կենտրոնում սեփականացրել։
Իբր թե էտ հողը ցարի ժամանակ իր պապիննա եղել, բոլշեվիկները 1933-ին ստիպել են նվիրի պետությանը ու Ձեր լեվոնական դատարանը 1933-ի որոշումը չեղյալա ճանաչել։
Ծիծաղելիա։ 65տարի առաջ ժողովուրդը գտելա որ էտ մարդու պապը ժողովրդից թալանած փողերովա էտ տունը առել ձեռից խլելա, ոնց կարա 65տարի անց բոլոր վաղեմության ժամկետները անցնելուց հետո էտ որոշումը չեղյալ արվի։
Բա որ վաղը մյուս օրնել պարսիկ խաների թոռները գան ու ապացուցեն որ ամբողջ Երևանը, իրանցնա եղել, ռուս ցարը ապօրինի կերպով բռնի ուժով տիրացելա։
Ստեր մանիպուլյացիներ միշտել կարելիա անել։
Իկարկե՝ Կարելիա: Կամ էլ Ֆինլանդիա: Մանիպուլյացիներին էլ ղարաբաղցիների հետ կարելիա հրմշտել… 🙂