Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խստացվում են ԱՄՆ-ում փախստականի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ պայմանները. «Ամերիկայի ձայն»

Հուլիս 30,2019 23:44

«Ամերիկայի ձայն». Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացնում է Միացյալ Նահանգներում փախստականի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ պահանջները։ Արդարադատության նախարար Ուիլյամ Բարրը երկուշաբթի օրը կայացրել է որոշում այն մասին, որ նրանք, ովքեր փախստականի կարգավիճակ են փորձում ստանալ իրենց ընտանիքի այլ անդամի նկատմամբ իրենց երկրում սպառնացող վտանգի պատճառով, այլեւս այս պատճառաբանությունը չեն կարող օգտագործել այդ կարգավիճակը ստանալու համար։

Ըստ ԱՄՆ-ի օրենքների, այստեղ փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով դիմում կարող են ներկայացնել նրանք, ովքեր կարողանում են բերել ապացույցներ այն մասին, որ իրենց երկրներում ռասայի, կրոնի, ազգության, քաղաքական տեսակետների կամ ինչ-որ խմբավորման անդամներ լինելու պատճառով իրենց նկատմամբ առկա են հետապնդման ենթարկվելու սպառնալիքներ։ Մինչ այժմ օրենքում գրված «սոցիալական խումբ» բառակապակցությունը դատավորները հաճախ մեկնաբանում էին որպես խումբ, որն ընդգրկում է ամբողջ ընտանիքի անդամներին։

Բարրի այս որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ մեքսիկացի մի մարդ փորձում էր փախստականի կարգավիճակ ստանալ ԱՄՆ-ում, քանի որ նրա հայրը հայտնվել էր վտանգի տակ՝ թույլ չտալով, որ թմրանյութերի անօրինական վաճառքով զբաղվող մի խմբավորում օգտագործեր իր խանութը։

Ներգաղթի հարցերով զբաղվող ակտիվիստներն ասում են, որ վարչակազմի վերջին այս որոշումը կարող է ազդել հազարավոր մարդկանց վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031