Տավուշի մարզի Գանձաքար համայնքի ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանի տեղեկություններով՝ իրենց համայնքի հանգստյան տներից մեկում հանգստանալու եկած եւ լողավազանում խեղդված երեխաները հինգ եւ յոթ տարեկան եղբայրներ են եղել՝ Արամն ու Անդրանիկը:
Ըստ նրա՝ երեխաների ծնողները հանգստանալու էին եկել իրենց ընկերների հետ ու չեն նկատել, թե ինչպես են երեխաները հեռացել իրենցից: «Մի քանի մետր հեռավորության վրա է եղել լողավազանը, ծնողները մի քսան րոպե փնտրել են երեխաներին, հետո հայտնաբերել լողավազանում»:
Ըստ գյուղապետի՝ երեխաներին արդեն մահացած վիճակում են տարել Իջեւանի բժշկական կենտրոն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ