Հուլիսի 30-ին, ժամը 17:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Երևանյան խճուղու թիվ 20 հասցեում՝ «Լիգա» ՍՊԸ-ի կայանատեղիում, տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Լիգա» ՍՊԸ-ի մոտակայքում հատուկ տեխնիկայով աշխատանքներ իրականացնելիս տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Կ.Մ.-ն (ծնված 1984 թ.) և Գ.Գ.-ն (ծնված 1987 թ.) տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները Կ.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ.Գ.-ինը՝ միջին ծանրության: Գ.Գ.-ն տեղափոխվել է Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն», ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Կարդացեք նաև
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:37-ին, մարվել` 17:42-ին:
Այրվել են «Լիգա» ՍՊԸ-ի պահակակետի 1 պատուհան, գովազդային վահանակն ամբողջությամբ (8 քմ) և ջերմահարվել՝ կախովի առաստաղը (մոտ 3 քմ):
ԱԻՆ