Սոֆիայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում առաջին օրը մրցագորգ մտած Հայաստանի հինգ ներկայացուցիչներից մեդալի համար պայքարելու իրավունք նվաճել էր միայն 110 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը:
Այսօր ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի սանը բրոնզի համար գոտեմարտեց թուրք Ադիլ Միզիրչիի հետ ու կասկածելի մրցավարության հետեւանքով համառ պայքարում տանուլ տվեց: Երբ հայ մարզիկը արդեն ակտիվ գործողություն էր սկսել, որն ակնթարթ հետո ավարտվեց 2 միավորանոց հնարքով, գորգի մրցավարը անհասկանալիորեն դա չհաշվեց՝ դրա փոխարեն Սերգեյին զգուշացում հայտարարելով պասիվության համար:
Վաղը բրոնզե համար գոտեմարտելու է 92 կգ քաշային Լյովա Գրիգորյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ