Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԿ-ը կոչ է անում հայ հասարակությանը միանալ ստամբուլյան կոնվենցիան մերժած մյուս երկրների ընդդիմադիր հասարակություններին

Հուլիս 30,2019 19:50

Հազարամյակներ շարունակ հայ ժողովրդի հենակետ-միջուկը եղել և մնում է ամուր ընտանեկան միությունը, որին վրա էլ խարսխված են նրա գոյության բնարմատներն ու ապագան: Մեզանում սրբացված են ավանդական ընտանեկան կապերը, զույգերի միջև փոխադարձ սերն ու հարգանքը: Մեր բոլոր նվաճումների ու հաղթանակների աղբյուրն ազգային դիմագիծ ունեցող ընտանիքներն են ու նրանց զավակները: Անկախ բազմագույն գրանտակերների տարածած հերյուրանքներից, Հայկական ընտանիքն այսօր էլ լիովին համապատասխանում է ընտանեկան իրավունքի միջազգային նորմերով նախատեսված ամուսինների միջև եղած բոլոր նորմալ իրավահարաբերություններին:

Քաջ գիտակցելով ավանդապահ և ամուր ընտանիքի նշանակությունն ու անփոխարինելի դերակատարությունը հայ ժողովրդի համար և խորությամբ ըմբռնելով ստամբուլյան կոնվենցիայում առկա վտանգավոր դրույթները (առավելապես երրորդ սեռի գաղափարի ներմուծումը 2001-2019թթ․, European Parliament resolution of 14 February 2019 on the future of the LGBTI List of Actions 2019-2024 ակտերով) և դրա հիման վրա`

  1. զանազան ամուսնական սխեմաների ստեղծումը,
  2. «միասեռականությունը»,
  3. գենդերային փոքրամասնություններին պետության կողմից գերակա իրավունքներ նվիրաբերելը,
  4. երրորդ սեռի գաղափարի քարոզչության թողտվությունը,
  5. հասարակության մեծամասնության իրավունքների ստորադասումը գենդերային փոքրամասնությունների իրավունքներին,
  6. մարդկանց բազմացումը «կարգավորելը» և այլն, գտնում ենք, որ այդպիսի միջպետական պայմանագրերն ունեն քաղաքական թելադրանքի բնույթ և ոտնահարում են գերակա ուժ ունեցող «մարդու հիմնարար իրավունքին»:

Ռամկավար ազատական կուսակցությունը կոչ է անում  քաղաքական գնահատական տալ նախկին իշխանությունների նման գործելակերպին` այն է` առանց հասարակական քննարկումներ անցկացնելու նախաստորագրել նմանատիպ միջպետական նշանակության փաստաթուղթ և պահանջում է ՀՀ Ազգային ժողովից չվավերացնե՛լ վերոնշյալ այդ ակտը և ընդհանրապես արգելե՛լ հակաբնական գենդերային (սեռական) որևէ քարոզչություն: Միաժամանակ ՌԱԿ-ը կոչ է անում հայ հասարակությանը միանալ ստամբուլյան կոնվենցիան մերժած մյուս երկրների ընդդիմադիր հասարակություններին, ինչպես նաև չվավերացնելուն ուղղված  իր և բոլոր մյուս կազմակերպությունների¸ անհատների եւ Մայր աթոռի կոչ-հորդոր-պահանջին:

ՌԱԿ ատենադպիր`                                     Սուրեն Սարգսյան

ՌԱԿ ատենապետ`                                      Հակոբ Ավետիքյան              

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031