2019թ. հուլիսին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ պետի տեղակալ, գնդապետ Ա.Ասլանյանը և ԶՔԳՎ ՀԿԳ վարչության ավագ քննիչ, փոխգնդապետ Դ.Իգիթյանը գտնվել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում, որտեղ հանդիպել են մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով ՍԱՀ Հալեպ քաղաքում գտնվող հայ հումանիտար ականազերծողներին և բժիշկներին:
Այցի շրջանակներում հանդիպումներ են ունեցել նաև ՍԱՀ համապատասխան ոլորտները համակարգող պաշտոնատար անձանց հետ:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին