ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. հուլիս ամսին լայնածավալ վերահսկողական միջոցառումներ է սկսել հանրապետության ողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում: Օրենսդրության պահանջներին ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող են եղել Կապանի թարմ մսի իրացման կետերը:
Սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ են արձանագրվել Գյումրիի շուկայի մսի իրացման կետերում (Լաչինի միջանցք): Տեսչական մարմնի կողմից տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ, սահմանվել է դրանց կատարման ժամկետ: Հանձնարարականներն ամբողջությամբ կատարվել են, և այժմ Գյումրիի շուկայի թարմ մսի բոլոր տաղավարներն ունեն սառնարաններ, հոսող ջուր, սանիտարահիգիենիկ համապատասխան պայմաններ:
Հիշեցնենք, որ 2019թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետությունում գործող սպանդանոցների ցանկ
Արագածոտնի մարզ | |||
1 | «Ագաթ 777» ՍՊԸ | Արագածոտնի մարզ. գ. Հարթավան | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր եղջերավոր կենդանիների մորթ: |
Կոտայքի մարզ | |||
2 | «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ | Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն թռչունների մորթ: |
3 | Զօր ՍՊԸ | Կոտայքի մարզ, գ. Ձորաղբյուր | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
4 | «Մաեդե» ՓԲԸ | Կոտայքի մարզ, գ. Զորավան | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
5 | Ա/Ձ Կարինե Առաքելյան | Կոտայքի մարզ, ք. Աբովյան | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
6 | «Հանիավան սփրինգս» ՍՊԸ | Կոտայքի մարզ, ք. Հրազդան | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
7 | Ա/Ձ Աշոտ Ղազարյան | Կոտայքի մարզ, ք. Հրազդան | Գործող սպանդանոց է, սակայն իր սեփական կենդանիներին (խոզերի) է մորթում: |
8 | «Ֆերմա» ՍՊԸ | Կոտայքի մարզ, ք․ Աբովյան | Գործող սպանդանոց է, սակայն իր սեփական կենդանիներին (խոզերի) է մորթում: |
9 | «Արզնի մսամթերք» ՓԲԸ | Կոտայքի մարզ, գ․ Արզնի | Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
Լոռու մարզ | |||
10 | Ա/Ձ Խասիկ Տիտանյան | Լոռու մարզ, գ. Օձուն | Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ: |
11 | «Միտք» ՍՊԸ | Լոռու մարզ, գ. Դարբաս | Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ: |
Սյունիքի մարզ | |||
12 | «Գյուղարտ» ՓԲԸ | Սյունիքի մարզ, ք. Կապան | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
13 | «Մարիլա» ՍՊԸ | ՀՀ Սյունիքի մարզ գ. Սյունիք | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ: |
Վայոց Ձորի մարզ | |||
14 | «Վայոց ձոր մսամթերք» ՓԲԸ | Վայոց Ձորի մարզ, գ. Զառիթափ | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
Արարատի մարզ | |||
15 | «Ոսկե կացին» ՍՊԸ | Արարատի մարզ, ք. Մասիս | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
Արմավիրի մարզ | |||
16 | «Մսամթերքի նոր աշխարհ» ՍՊԸ | Արմավիրի մարզ, ք. Էջմիածին | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին