Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստին այսօր մեղադրյալին չէին ներկայացրել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ «Նաիրի» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ Մանվել Գրիգորյանը դեռեւս գտնվում է ստացիոնար բուժման մեջ եւ չի կարող մասնակցել դատական նիստին՝ ելնելով առողջական վիճակից: Այնուհետեւ դատավորը հրապարակեց այն հարցերը, որոնք առաջիկայում ուղղվելու են միջգերատեսչական հանձնաժողովին՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի առնչությամբ որոշակի պարզաբանումներ ստանալու:
Հարցերը հետեւյալն են.
-Ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը
-Առկա՞ է արդյոք հիվանդությունների վատթարացում
Կարդացեք նաև
-Մանվել Գրիգորյանի ներկայիս հիվանդությունները կյանքին վտանգ սպառնո՞ւմ են, թե ոչ
-Կարո՞ղ են դրանք խոչընդոտել կալանքի հետագա կրելուն
-Մանվել Գրիգորյանի հիվանդությունների հսկողությունը ու բուժումը հնարավո՞ր է իրականացնել ՔԿՀ-ում պահվելու պայմաններում, թե ոչ:
Հիշեցնենք, որ ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար:
https://www.facebook.com/aravot.am/videos/608333403027130/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ