Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը նամակով դատարանին խնդրում է Մանվել Գրիգորյանի գույքը կալանքից հանել, որպեսզի վաճառի (տեսանյութ)

Հուլիս 30,2019 13:56

Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստում այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ դատարան է ստացվել Պետեկամուտների կոմիտեի գրությունն այն մասին, որ ՊԵԿ իրավաբանական վարչությունը խնդրում է այս գործով գույքի վրա դրված կալանքի մի մասը վերացնել՝ հնարավորություն տալով, որպեսզի ՊԵԿ-ը աճուրդի-վաճառքի եղանակով գույքի իրացում անի՝ 1 միլիարդ 18 միլիոն դրամի շարժական եւ անշարժ գույքը վաճառի եւ ուղղի պետբյուջե՝ որպես հարկային պարտավորության կատարում:

Նամակում, դատավորի փոխանցմամբ, շեշտված է, որ խոսքը «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի մասին է, որի ողջ գույքի վրա նախաքննական մարմնի կողմից կիրառված է կալանք: Հիշեցնենք, որ «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ն պատկանում է Մանվել Գրիգորյանի ընտանիքին: ՊԵԿ-ի գրությունը դեռ պետք է քննարկվի:

Հիշեցնենք, որ ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է  ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար:

 

https://www.facebook.com/aravot.am/videos/608333403027130/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031