Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ։ Անցած տարվա ապրիլյան ցույցերի մասնակիցը ոստիկանությունից բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում

Հուլիս 30,2019 12:27

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2019թ․ հուլիսի 19-ին բավարարել է 2018 թ․ ապրիլին ավտոերթի մասնակցելուց հետո քրեական հետապնդման ենթարկված Մ. Մելքոնյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի բողոքը և առաջին ատյանի դատարանին պարտավորեցրել վարույթ ընդունել նրա՝ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցը։

Ի թիվս 2018թ․ ապրիլյան քաղաքացիական անհնազանդության, ոչ բռնի, խաղաղ ցույցերի ընթացքում ոստիկանների գործողություններից տուժած 8 քաղաքացիների՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստանձնել է նաև Մ. Մելքոնյանի իրավունքների պաշտպանությունը։

2018թ․ ապրիլի 21-ին ավտոերթի մասնակցելուց հետո նրան քաղաքացիական հագուստով 4 անձինք, առանց պետհամարանիշի ավտոմեքենայի,  տարել են Ոստիկանության Կենտրոնական բաժին և այնտեղ պահել 7,5 ժամ։ Մ․ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական հետապնդումը դադարեցվել է միայն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։ Մինչ քրեական հետապնդումը դադարեցնելը՝ Մ․ Մելքոնյանը եղել է մեղադրյալի կարգավիճակում՝ վախի, տագնապի ու անորոշության մեջ։

2018թ․ նոյեմբերի 1-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը բարոյական վնասի փոխհատուցման հայց է ներկայացրել դատարան՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման հիմքով,  և ՀՀ ոստիկանությունից պահանջել է 1․ 112․260 ՀՀ դրամ փոխհատուցում։ Սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2 անգամ վերադարձրել է հայցադիմումը։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031