Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. ՀՅԴ-ն հաստատ մասնակցելու է Արցախի խորհրդարանական ընտրություններին. «Ժողովուրդ»

Հուլիս 30,2019 11:51

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հայ Հեղափոխական Դաշնակցության խորհրդարանականներն այս օրերին զբաղված են տարբեր կուսակցությունների հետ հանդիպումներով։ Բանն այն է, որ ՀՅԴ-ականներն արդեն որոշել են, որ մասնակցելու են ապրիլին նախատեսված ԼՂՀ խորհրդարանական եւ նախագահի ընտրություններին ու փորձում են հասկանալ, թե ով ինչ ձեւաչափով է նպատակադրվել մասնակցել համապետական ընտրություններին։ ՀՅԴ-ականներին եւս անհանգստացնում են Արցախի հարոս Սամվել Բաբայանի թիմակիցների ստորագրահավաքն ու դրանից բխող հետեւանքները, ինչի համար էլ վերջիններս փորձում են հասկանալ սպասվելիք իրադարձությունները։

ՀՅԴ-ականներին անհանգստացնում է այն լարված իրավիճակը, որն այս օրերին առկա է Արցախում։ ԼՂՀ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արցախի ՀՅԴ-ականները նպատակ ունեն հանդիպել նաեւ անձամբ Սամվել Բաբայանի հետ՝ հասկանալու համար նրա պահանջը, ու ամեն ինչ անել երկկողմանի կրքերը հանդարտեցնելու համար։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հետ՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում նրանց հանդիպումների պրոցեսը։

–Պարոն Սարգսյան, ՀՅԴ-ն արդյոք որոշել է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին։

–Հաստատ մասնակցելու ենք ընտրություններին, դեռեւս պաշտոնապես որոշում չկա, թե երբ է լինելու ընտրությունները, բայց մենք 100 տոկոս մասնակցելու ենք։ Եթե քաղաքական կուսակցություն ենք, ուրեմն մասնակցելու ենք։ Մենք հաստատ լինելու ենք հաջորդ խորհրդարանում, ուղղակի արդեն ընտրություններից հետո կորոշվի, թե քանի տոկոս ենք լինելու ԱԺ-ում։ Բնականաբար դեռ շատ ամիսներ կա, չենք կարող այս պահին սոցիոլոգիական վերլուծություններ անել։

–Բայց արդյոք արցախցին ցանկանո՞ւմ Է Ձեզ տեսնել հաջորդ խորհրդարանում, ժողովրդի տրամադրվածությունը ՀՅԴ-ի նկատմամբ արդեն պարզե՞լ եք։

–Ինձ թվում Է՝ նորմալ են տրամադրված։ Ես կարծում եմ, որ մեզ նորմալ են ընդունում։

–Իսկ որոշում կա՞ նախագահական ընտրությունների մասով, արդյոք թեկնածու ունենալո՞ւ է ՀՅԴ-ն։

–Մենք փորձում ենք համաձայնեցված ձեւով նախագահ առաջադրել. եթե տարբեր կուսակցություններ, տարբեր քաղաքական ուժեր միավորվեն, ապա կփորձենք կոալիցիոն։ Ոչ թե միասնական թեկնածու, այլ համաձայնեցված, ու ՀՅԴ-ն իր թեկնածությունն է կազմել ու կառաջադրի միասնական պլատֆորմում, կտեսնենք՝ այդ ամենի շուրջ ինչ համախմբում է լինելու։ Եթե նման բան չլինի, ապա հաստատ կարող եմ ասել, որ ՀՅԴ-ն առաջադրելու է իր թեկնածուին, որը կարող է լինել ե՛ւ կուսակցական, ե՛ւ ոչ կուսակցական, բայց առաջադրվելու է «Դաշնակցության» կողմից։ Մենք մոտավորապես 4 թեկնածու ունենք, բայց դեռ չենք կենտրոնացել որեւէ մեկ թեկնածուի վրա։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Էդիկ Անդրեասյան says:

    Ոչ թե ԼՂՀ, այլ ԱՀ (Արցախի Հանրապետություն)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031