Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

ՌԴ քաղաքացիների 54%-ը ցանկանում է Պուտինին նախագահ տեսնել 2024թ-ից հետո

Հուլիս 30,2019 11:33

Ռուսաստանի քաղաքացիների 54%-ը կցանկանար, որ Վլադիմիր Պուտինը նախագահեր 2024թ-ից հետո: 38%-ը դա չի ուզում, իսկ 8%-ը դժվարացել են պատասխանել հարցին: Նման արդյունքներ է հրապարակել հասարակական կարծիքի ուսումնասիրության «Լևադա-կենտրոնը»:

«Մարդիկ հույս ունեն, որ Պուտինը հետագայում կկարողանա հաղթահարել երկրի խնդիրները» հարցին դրական է պատասխանել հարցման մասնակիցների 24%-ը. դա 2001թ-ից հետո ամենացածր ցուցանիշն է: Միաժամանակ, 43%-ը Պուտինի նկատմամբ վստահությունը բացատրում են այլընտրանքի բացակայությամբ. դա 2001թ-ից հետո առավելագույն ցուցանիշն է:

Վլադիմիր Պուտինը չորրորդ ժամկետով ընտրվել է 2018թ. մարտին: Ըստ Սահմանադրության՝ նա այլևս առաջադրվելու իրավունք չունի 2024թ ընտրություններում: Սակայն մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ Կրեմլում Պուտինի իշխանությունը երկարաձգելու տարբերակներ են դիտարկվում:

2018թ. հարցմանը Պուտինին 2024թ. հետո Կրեմլում ցանկանում էին տեսնել հարցման մասնակիցների 51%-ը, իսկ դեմ հանդես էին գալիս 27%-ը :

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031