Լրահոս
Օրվա լրահոսը

Նման միջադեպերի հավանականությունը շատ բարձր է. Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Հուլիս 29,2019 22:33

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ողջ պատասխանատվությունը դրել է Հայաստանի վրա, միաժամանակ նշելով, որ քանի դեռ «ադրբեջանական հողերն ազատագրված չեն», նման միջադեպերի հավանականությունը բարձր է:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան, մասնավորապես նշել է, որ այդ հարցում այլ մեղավորներ փնտրելը ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն:

«Քանի դեռ Հայաստանի զինված ուժերը ներկա են Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներում, ցավոք, նման միջադեպերի հավանականությունը շատ բարձր է: Նման դեպքերը կանխելու միակ ճանապարհն է ապահովել Հայաստանի զինված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքներից»,- ասել է Աբդուլլաևան:

Հիշեցնենք, հուլիսի 27-ին և 28-ին ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների գործողությունների հետևանքով սպանվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Արման Բուլղադարյանը և վիրավորվել է ևս երկու զինծառայող:

Այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ կատարվածի ողջ պատասխանատվությունը դնելով ադրբեջանական կողմի վրա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031