Սոֆիայում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին օրվանից հետո մեդալի հավակնորդ ունի: 110 կգ քաշային կարգում Սերգեյ Սարգսյանը անցկացրեց երեք գոտեմարտ, որոնցից երկուսում հաղթեց մրցակիցներին, սակայն կիսաեզրափակչում տանուլ տվեց Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Չիխրաձեին եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:
Հայաստանի հավաքականից մրցագորգ մտել էր հինգ ըմբիշ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ