Լրահոս
Օրվա լրահոսը

80 փաստաբան պատրաստ է պաշտպանել Դ. Գրիգորյանի շահերը. «Վտանգն ուղղված է ոչ միայն նրան»

Հուլիս 29,2019 18:40

Վերջին տվյալներով՝ մոտ 80 փաստաբան պատրաստակամություն է հայտնել պաշտպանելու լիազորությունները կասեցրած դատավոր Դավիթ Գրիգորյանի շահերը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են: Նա կասկածվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Թե ինչով է պայմանավորված փաստաբանական համայնքի նման պատրաստակամությունը, Երվանդ Վարոսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մեզ համար ակնհայտ է, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կապված է կոնկրետ մի գործով նրա կողմից կայացված կոնկրետ որոշման հետ»:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանի որոշմամբ էր վերջերս Ռոբերտ Քոչարյանը, որը Մարտի 1-ի գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար, ազատվել կալանքից՝ Արցախի երկու նախագահների անձնական երաշխավորության հիմքով: Երվանդ Վարոսյանի խոսքով՝ վտանգն ուղղված է ոչ միայն Դավիթ Գրիգորյանին, այլեւ ողջ դատական համակարգին. «Իսկ փաստաբաններիս համար խիստ կարեւոր է, որ դատավորները լինեն անկախ, գործեն անկաշկանդ եւ չմտածեն, որ դատախազության կամ գործադիր իշխանության այդ պահի կամքը չկատարելու դեպքում կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության՝ այն էլ այս ձեւով, երբ գործի ընթացքը ցույց է տալիս, որ սա իրավական գործընթաց չէ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031