Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի ստորագրությամբ 2020 թվականին Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել: Փաստաթուղթը հրապարակել է ՀԱՕԿ կայքը:
32-րդ ամառային օլիմպիական խաղերը կայանալու են 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ