Հուլիսի 28-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպեց էմիրաթական Etihad Airways ավիաընկերության գործադիր տնօրեն Թոնի Դուգլասի (Tony Douglas) հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Իթիհադ ընկերության միջև ավիափոխադրումների ոլորտում համագործակցության հաստատման հնարավորություններն ու ուղիները: Դեսպանը ներկայացրեց Հայաստանում քաղավիացիայի ոլորտում վերջին շրջանում նկատվող դրական միտումները, Հայաստանի կողմից վարվող բաց երկնքի քաղաքականությունը, ինչպես նաև ծառայությունների առկա հնարավորություններն ու ներուժը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխշահավետ համագործակցության հաստատման նպատակով շարունակել քննարկումները ոլորտի մասնագետների միջև:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն