Վարդավառի կապակցությամբ Բաղրամյան պողոտայում եւ ԱԺ այգում «Իմ քայլ»-ական պատգամավորների` գորգ լվանալու ակցիան բուռն քննադատությունների է արժանացել. ոմանք հեգնում են, որ որեւէ աղերս չկա գորգ լվալու եւ Վարդավառի միջեւ, անգամ «զակատ փակելու» եւ ոչխար խուզելու ծաղրական առաջարկներ հնչեցին:
Aravot.am-ը ազգագրագետ եւ բանագետ Արուսյակ Սահակյանից հետաքրքրվեց` իր կարծիքով կապ ունե՞ն գորգն ու Վարդավառի տոնը: Նա խորհուրդ տվեց դիմել Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի նեղ մասնագետներին, իսկ ինքն ընդամենը ասաց. «Որքան գիտեմ, Վարդավառին գորգ չեն լվացել»:
Գորգագետ Աշխունջ Պողոսյանը տարօրինակ է համարում Վարդավառի առիթով ԱԺ բակում գորգ լվանալը ծաղրելը եւ իր խոսքերով` դրանից պատմություն սարքելը:
«Գորգը սովորական մի բան չէ: Այն ծիսապաշտամունքային առարկա է եղել ի սկզբանե, եւ գորգերի մի քանի տեսակների մեջ ընդգծված է ջրի պաշտամունքը ու դրա հետ առնչվող թեմաները: Օրինակ Վիշապագորգերի մեջ դա հստակ կա: Այնպես որ, այդ տեսանկյունից կարելի է համադրել, քանի որ Վարդավառը ջրի պաշտամունքն է խորհրդանշում, նվիրված է Անահիտին ու Աստղիկին: Կարելի է հարմարեցնել, այնպես որ պատմություն սարքելու առիթ չկա»,-ասաց գորգագետը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ծիսապաշտամունքային առարկա են եղել նաև ծառերը, և դրա հավաստումն առկա է «Գահերի խաղը» ֆիլմում: Այնպես որ առաջարկում եմ հաջորդ տարին անցնել ԱԺ այգու ծառերը լվանալուն: