Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ու դարձյալ հողերի ձեռքբերման մասին. «Լիդիան Արմենիա»

Հուլիս 29,2019 16:21

Վերջերս, ի պատասխան որոշ մանիպուլյատիվ մեկնաբանությունների, առիթ ունեցանք տեղեկացնելու, որ Գնդեվազի նախկին համայնքապետի որդին միայն մեկն է 145 այլ շահառուներից, որոնցից բացառապես նույն սկզբունքների ու գնահատման չափանիշների հիման վրա հող է ձեռք բերել «Լիդիան Արմենիան»՝ 145 սեփականատերերի վճարելով ընդհանուր առմամբ մոտ 2.8 միլիոն դոլարին համարժեք դրամ:

Մեկ տարվա ընթացքում Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակմանը մասնակցողների մեջ են 22 ազդակիր հողատեր Գնդեվազից Ջերմուկից: Այս 22 անձինք կամ, մի քանի դեպքում նրանց ընտանիքի անդամները (հայրը, որդին, մայրը) Լիդիանին են վաճառել իրենց հողերը, ընդհանուր առմամբ ստանալով  մոտ 445 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:  Ի լրումն՝ նրանցից 14-ը օգտվել են նաև Լիդիանի առաջարկած կենսակերպի վերականգնման սոցիալական ծրագրերից՝ փոքր բիզնեսի աջակցություն, ջերմոցներ, եկամուտի ավելացման ծրագրեր, անասնապահություն, կարողությունների զարգացման դասընթացներ և այլն: Այս մի քանի ծրագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 310 000 ԱՄՆ դոլարը, որն ընկերությունը ներդրել է համայնքում:

2015-16 թթ. «Լիդիան Արմենիա» ընկերությունը իրականացրել է հողերի ձեռքբերում Գնդեվազ համայնքի 145 հողատիրոջից: Սովորաբար նման ծրագրերում հայաստանյան իրականությունում, որպես կանոն, մասնավոր հողերը ճանաչվում է որպես գերակա շահ և գնվում տերերից՝ այսպիսով հեշտացնելով պրոցեսը և նվազեցնելով դատական դեպքերի հավանականությունը:

Լիդիանն այս գործընթացն իրականացրել է բացառապես միջազգային ստանդարտներով՝ կամավոր առուվաճառքի սկզբունքի հիման վրա՝

  • Անցկացրել է մի շարք համայնքային հանդիպումներ և ժողովներ հողատերերի հետ` ներկայացնելու գնահատման մեթոդիկան, փոխհատուցման հաշվարկը,
  • Ընդգրկվել են ՀՀ և արտասահմանյան լավագույն մասնագետները՝ փոխհատուցման և ընթացակարգի մշակման նպատակով,
  • Բոլոր հողատերերին առաջարկվել է հող՝ հողի դիմաց, հնարավորություն տալով նրանց ընտրելու հողի և դրամական փոխհատուցման միջև,
  • Կազմվել է յուրաքանչյուր հողակտորը նկարագրող փաստաթուղթ, որտեղ մանրամասն ներկայացվել է տվյալ հողակտորի վրա եղած մշակաբույսերը, ծառատեսակները, նրանց տարիքը, հողի վրա եղած շինությունները և այլն, որը հաստատել են հողատերերը,
  • Բոլոր հողակտորները գնահատվել են բացառապես նույն սկզբունքով և հաշվարկով:
145 հողատերերից և ոչ մեկի հողակտորը ձեռք չի բերվել դատական գործընթացի արդյունքում:

Մեկ ուշագրավ փաստ. շատ ոչ ազդակիր հողատերեր, որոնց հողը ընկած չէր ծրագրի տարածքում և ուստի գնման ենթակա չէր, խնդրում, երբեմն էլ պահանջում էին ընկերությունից գնել իրենց հողերը՝  տեսնելով հողերի արդար գնհատումը մի կողմից և ընկերության բարեխիղճ վճարումները և գործընթացի թափանցիկությունը՝ մյուս կողմից:

Եվ վերջապես, որպես պատասխանատու ընկերությունը 2017թ., հողերի ձեռքբերման գործընթացի ավարտից հետո ընկերությունը ինֆորմացիա հավաքեց առ այն, թե ինչպես են ծախսել հողետերերը ստացված գումարը, թեև այդ գործընթացի վրա ընկերությունը որևէ ազդեցություն չուներ: Այդուհանդերձ, կարծում ենք հետաքրքիր կլինի նաև այդ տեղեկատվությունը՝ տես աղյուսակը:

 

Փոխհատուցման գումարի գործածումը՝ ըստ 2017թ. տվյալների
Մեքենայի, այլ փոխադրամիջոցի ձեռքբերում 25%
Անշարժ գույք Ջերմուկում, Երևանում 17%
Բնակարանային ստանդարտների և ապրելու պայմանների բարելավում 35%
Տան պարագաների ձեռքբերում (կահույք, սառնարան և այլն) 12%
Առողջական խնդիրների լուծում 13%
Հողի, այգու ձեռքբերում 16%
Պարտքի մարում 7%
Գյուղ.տեխնիկա, կրթության վճարներ, բիզնես ներդրում, բանկային ավանդ և այլն 27%

 

 

 

 

 

ԼԻԴԻԱՆ Արմենիա ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031