Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդումը չի կարող լուրջ անհանգստություն չառաջացնել ՌԴ-ի մոտ». Սողոմոնյան

Հուլիս 29,2019 14:37

«Ես հասկանում եմ՝ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդումը չի կարող լուրջ անհանգստություն չառաջացնել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մոտ: Դա ուղղակի հնարավոր չէ»,-«Sputnik Արմենիա»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Անկախ ամեն ինչից՝ կալանավորված է նախկին նախագահ, եւ դա արվել է սահմանադրության խախտմամբ, ինչը վատ նախադեպ է: Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը ռուսական ամենախոշոր կորպորացիաներից մեկի տնօրենների խորհրդի անդամ է, եւ այդ պաշտոնը զբաղեցնում է ավելի քան տասը տարի: Ցավալի է, որ ՀՀ-ում հայտարարում են, թե քաղաքական հետապնդում չկա»,-նշեց Վիկտոր Սողոմոնյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031