Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ենթադրում Քոչարյանի «կոնսենսուս մինուս 1» բանաձեւը. Սողոմոնյանն ակնարկեց Փաշինյանի մասին

Հուլիս 29,2019 14:05

Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ուժերի հետ շատ հանդիպումներ է ունեցել, բայց քանի որ դրանք հրապարակային չեն եղել, մանրամասները չեն հանրայնացվում: Այս մասին այսօր «Sputnik Արմենիա»-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա փոխանցմամբ՝ Քոչարյանի հետ հանդիպել են քաղաքական դաշտի նշանավոր գործիչներ՝ բացի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներից. «Խոսքն արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների մասին է»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե վերջին հարցազրույցներից մեկում Ռոբերտ Քոչարյանն ինչ նկատի ուներ, երբ քաղաքական դաշտի կոնսոլիդացիայի մասին խոսելիս շեշտում էր «կոնսենսուս -1» բանաձեւի մասին: Սողոմոնյանը նշեց. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է իր ներքին համոզմունքներով միայն: Նա որեւէ կոնսոլիդացիոն ձեւաչափում չի տեղավորվում, որովհետեւ իր կարծիքով՝ բոլորը թշնամի են, բոլորին պետք է պառկեցնել ասֆալտին, ծեփել պատերին: Այս լեքսիկոնը, ցավոք, արտահայտում է այսօրվա իրականությունը: Այդ մեկ մարդն այսօր սեփականաշնորհել է պետությունը: Դրա դեղամիջոցը հենց «կոնսենսուս մինուս 1»-ն է, երբ քաղաքական ուժերը միավորվում են ընդդեմ մեկ հոգու, որը նեղ անձնական պատկերացումներով է փորձում միանձնյա կառավարել երկիրը: Նա պատկերացնո՞ւմ է ՀՀ-ի եւ Արցախի մարտահրավերները: Իր գործողություններից դա չի երեւում»:

https://www.facebook.com/aravot.am/videos/492093984669329/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031