Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհաշիջում բացառիկ խիզախությամբ

Հուլիս 29,2019 13:46

Հուլիսի 29-ին, ժամը 04:00-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Թումանյան կայարանի մոտակայքում այրվում է բեռնատար գնացքի շարժակազմ՝ բաղկացած վառելիքով բեռնված գլանատակառներից:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ վառվում են Բագրատաշենից Գյումրի ուղևորվող 55 տոննա տարողությամբ բենզինի 7 շարժակազմ:

Բեռնատար գնացքը բաղկացած է եղել 29-ը շարժակազմից, որից 7-ը՝ բենզինի վառելիքով բեռնված, 10-ը՝ հանքաձյութով, 4 գլանատակառներ բեռնված են եղել ցորենով, մեկը՝ ալյումինի շինանյութով:

Գիշերային ծանր պայմաններում, հնարավոր պայթյունի վտանգը արհամարհելով, հրշեջ-փրկարարները կարողացել են ժամը 06:31-ին մեկուսացնել հրդեհը:

Հրդեհի բարդության աստիճանով պայմանավորված՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 9-ը մարտական հաշվարկ՝ 25 հրշեջ-փրկարարներով:

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին օգնության շտապող մարտական հաշվարկի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և 40 մ գլորվել ձորը:

Հրշեջ-փրկարարներ Ա.Ս.-ն (ծնված 1986 թ.) և Ս.Ա.-ն (ծնված 1981 թ.) հոսպիտալացվել են Վանաձորի բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Ալավերդու տեղամասի 1 ջրատար և Ալավերդի քաղաքի կոմունալ տնտեսության 1 ջրատար:

Ժամը 10:10-ին հրդեհը մարվել է:

Երեք մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031