Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Չեմ կարող պառկել փողոցում ու ասել՝ եղբայր, մի քշի վրես, սա քաղաքական ակցիա է». Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Հուլիս 29,2019 13:41

«Դատական համակարգում արմեն դանիելյաններ (վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, որի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց- Լ.Ս.) չպետք է լինեն: Որեւէ մեկը չի ասում, թե բոլոր դատավորները լավն են, բայց չպետք է նաեւ ասել, որ բոլոր դատավորները վատն են: Չի կարելի դատավորների վրա գոռգռալով կամ դատարան շրջափակելով փորձել ինչ որ բան փոխել, չի ստացվելու, բարեփոխումներն այդպես չեն արվում: Այդպես կոտրում են համակարգը, այն դարձնում ամբոխավարական»,-«Sputnik Արմենիա»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման համոզմունք հայտնեց Մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նրա խոսքով՝ եթե իշխանությունը չի հասկանում, թե ինչպես բարեփոխել դատական համակարգը, պարզապես պետք է դիմի մասնագետների օգնությանը. «Ես, օրինակ, չգիտեմ փողոց փակել եւ չեմ պատրաստվում պառկել փողոցում ու ասել՝ եղբայր, մի քշի վրես, սա քաղաքական ակցիա է…ես չեմ կարող նման բան անել, որովհետեւ գիտնական եմ: Եթե չգիտեմ, չեմ անում, դիմում եմ մասնագետին եւ հարցնում, թե ինչպես կարելի է անել: Նույն խորհուրդն էլ իշխանությանն եմ տալիս»:

https://www.facebook.com/aravot.am/videos/492093984669329/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031