«Առանձին սոցհարցումներ երբեք չենք հրապարակել, բայց հնարավորություն ենք ունեցել ծանոթանալու այլ սոցհարցումներին, որոնք կատարվել են ուրիշների կողմից՝ ուրիշների պատվերով»,-«Sputnik Արմենիա»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր, անդրադառնալով հարցին, թե՝ «Քոչարյանի գրասենյակը փորձե՞լ է սոցհարցումներով պարզել հանրության շրջանում երկրորդ նախագահի համակիրների եւ ընդդիմադիրների առկայությունը», ասաց Մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նշեց. «Բավականին կանխատեսելի պատկեր եմ տեսել՝ այն, ինչ կանխատեսում էինք մեկ տարի առաջ, իսկ մենք կանխատեսում էինք, որ այս գործընթացի արդյունքում նախագահի հետ կապված կեղծիքը՝ արյունը, միլիարդները, դուրս կգան… Այս մեկ տարում կտրուկ փոփոխություն ենք տեսնում: Համոզված եմ, որ այն դրական շարունակություն է ստանալու, որովհետեւ Ռոբետ Քոչարյանի դրական ժառանգությունը հնարավոր չէ փոխել»:
Սողոմոնյանը հավելեց, որ սոցիալական հարցումներում առհասարակ Մարտի մեկին վերաբերող հարցերը դրված էլ չեն. «Դա արդեն իսկ հարցեր է առաջացնում: Հանրությունը հասկանում է… Նորագույն պատմության ամենանշանավոր դերակատարներից մեկը պատմության մեջ կմտնի առանց սին մեղադրանքների, որոնք կային մինչեւ հիմա»:
https://www.facebook.com/aravot.am/videos/480310996115747/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ