Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գործի հիմքում կեղծիք է՝ Տեր-Պետրոսյանի հայեցակարգը չար ուժերի մասին». Քոչարյանի գրասենյակի ղեկավար (տեսանյութ)

Հուլիս 29,2019 13:12

«Այս գործի հիմքում կեղծիք է դրված՝ Տեր-Պետրոսյանի հայտնի հայեցակարգը, թե ինչպես չար ուժերը տանկերը հանեցին իր դեմ. ինքը հաղթել էր, եւ իրեն չթողեցին դառնա ՀՀ նախագահ»,-«Sputnik Արմենիա»,-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքով՝ այս կեղծիքը տարիներ շարունակ տարբեր դրսեւորումներ է ունեցել տարբեր հեղինակների կողմից, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի:

«Այդ մասին ֆիլմ կա, որը, եթե կեղծիքների մրցույթ լիներ, հաստատ կհաղթեր («Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի մասին է խոսքը.-խմբ.): Այդ ֆիլմը պատրաստվել է երկու ջերմ բարեկամների կողմից, որոնցից մեկն այսօր աշխատում է «Հանրային» հեռուստատեսությունում, մյուսը՝ արդեն ոչ: Այս կեղծիքները դրված են գործի հիմքում: Երբ առաջին անգամ ծանոթացա ՀՔԾ-ի նախորդ տարվա հայտարարությանը, արձանագրեցի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի 2008թ.-ի ելույթներում նույն ձեւակերպումներն են: ՀՔԾ-ն այնպես է տարված եղել այդ փիլիսոփայությամբ, որ բառերը նույն կերպ են դասավորվել»,-նշեց Վիկտոր Սողոմոյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/480310996115747/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031