Լողի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց մրցելույթները Կորեայում անցկացված աշխարհի մեծահասակների առաջությունում: Վարսենիկ Մանուչարյանը 50 մետր ազատ ոճում 0.27.54 արդյունքով 100 մասնակիցների մեջ զբաղեցրեց 56-րդ տեղը: 4 x 100 մետր ազատ ոճ փոխանցալողում (խառը՝ 2 տղա+2 աղջիկ) Արթուր Բարսեղյան-Վահան Մխիթարյան- Անի Պողոսյան-Վարսենիկ Մանուչարյան քառյակը 3.44.07 ցուցանիշով պայքարն ավարտեց 22-րդ հորիզոնականում:
Այսպիսով Հայաստանի հավաքականն ավարտեց մասնակցությունն աշխարհի առաջնությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ