Լրահոս
Օրվա լրահոսը

«Տանկերի մասին ասվածը Փաշինյանի հերթական սուտն է». Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Հուլիս 29,2019 13:00

«Անգամ եթե ենթադրենք, որ Ռոբերտ Քոչարյանը զինված ուժերն օգտագործել է ոչ օրինական հիմքով, ապա որեւէ օրենք չի մատնանշում, որ դա նշանակում է սահմանադրական կարգի տապալում: Քանիցս ասել ենք՝ զինված ուժերը չեն բախվել ցուցարարների հետ»,-«Sputnik Արմենիա»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին  հայտարարություններից մեկը՝ նա նշեց. «Տանկեր, որոնց թրթուրներ տակ ինչ-որ ընդդիմադիր երեւույթներ են ճզմվել, ընդհանրապես չեն եղել քաղաքում: Սա Նիկոլ Փաշինյանի հերթական սուտն է»: Վիկտոր Սողոմոնյանի բնորոշմամբ. «Դատական համակարգը ճկռել է Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական պատվերի տակ: Պատվեր է տրված՝ նախագահին ամեն կերպ պահել կալանքի տակ: Այս գործն ունի այնքան կյանք, որքան ունի քաղաքական իշխանությունը: Ճնշում են դատավորներին, որոնք իրենց չեն լսում, հարձակվում ՍԴ-ի վրա, դատարաններ շրջափակում»:

https://www.facebook.com/aravot.am/videos/480310996115747/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031