Հուլիսի 26-ին Ադրբեջանի ԶՈւ 1998թ․ ծնված շարքային զինծառայող Ռամիլ Ֆազիլ օղլու Ջալիլովը (Ramil Fazil oğlu Cəlilov) Աղդամի զորամասերից մեկում ծառայության ժամանակ էլեկտրահարումից մահացել է։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ընդդիմադիր «Մեյդան» հեռուստաընկերությունը՝ հղում անելով զինծառայողի բարեկամներին։
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս կորուստը, ինչպես նույն օրը հայտնի դարձած ավագ լեյտենանտի կորուստը, ևս չի հայտնել։
Բացի այդ՝ հուլիսի 27-ին, ժամը 22։45-ին Իրան-Ադրբեջան սահմանին իրանցի սահմանախախտների և ադրբեջանցի սահմանապահների միջև հրաձգությունից վիրավորվել է ադրբեջանցի սահմանապահ զինծառայող։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը, վիրավոր զինծառայողի անունը, սակայն, չի նշվում։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: