«Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հետապնդումն իրականացվում է իշխանության եւ ուղիղ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ քրեական հետապնդման քողի տակ»,-«Sputnik Արմենիա»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Այդ քողն ամբողջովին մաշվել է ու դարձել ծաղրուծանակի առարկա: Սա անձնական հաշվեհարդար է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ եւ իրավական հիմք չունի: Նրա կալանքն ապօրինի է: Տեղի ունեցողը կապ չունի Մարտի մեկի սպանությունների բացահայտման հետ: Ո՞ւր են մարդասպանները, գոնե մեկ դեպք բացահայտվե՞լ է: Սա՞ է մեկ տարվա արդյունքը»,-հարցադրումներ արեց Վիկտոր Սողոմոնյանը: Նրա բնորոշմամբ՝ Մարտի 1-ի գործը բացահայտված չէ, եւ սուտ է վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, թե գործն ամբողջությամբ բացահայտված է:
https://www.facebook.com/aravot.am/videos/700398597089815/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև