Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ դատական իշխանությունը ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, գտնվում է գործադիրի կոշիկի տակ». Լեւոն Բաղդասարյան

Հուլիս 29,2019 12:37

Փաստաբան Լեւոն Բաղդասարյանի կարծիքով, լավագույն ցանկության դեպքում անգամ Ստամբուլյան կոնվենցիան, որի շուրջ վերջերս աղմուկ է բարձրացել , Հայաստանի հանրապետության կողմից չի կարող վավերացվել, քանի որ կոնվենցիայի որոշակի դրույթներ հակասության մեջ են մեր Սահմանադրության հետ: Մասնավորաբար, ՀՀ Սահմանադրության երրորդ հոդվածի հետ, որը փոփոխման ենթակա չէ: Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում, Լեւոն Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ կոնվենցիան «ողջամտության սկզբունքով կքննարկվի» եւ համապատասխան եզրակացության կարժանանա:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էր Ստամբուլյան կոնվենցիայի մասով դիմել Վենետիկի հանձնաժողով`կարծիք ստանալու համար: Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ երկու դիմում էլ կա Սահմանադրական դատարանից`Ռոբերտ Քոչարյանին առաջադրվող 300.1 հոդվածի սահմանադրականության մասին կարծիք ստանալու ակնկալիքով: Անդրադառնալով այս հարցերին, փաստաբանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի եւ ՄԻԵԴ-ի կարծիքները խորհրդատվական կարծիքներ են, որոնք կարեւոր են: «Բայց ցավոք, ՀՀ-ում ՄԻԵԴ-ի որոշումներից դասեր չեն քաղել: ՀՀ դատական իշխանությունը ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, գտնվում է գործադիրի կոշիկի տակ եւ խնդիրներ է առաջացնում պետության համար` ՄԻԵԴ-ում»:

Այլ մանրամասները` տեսանյութում:

Փաստաբանն անդրադարձավ նաեւ վերջերս նոր թափ ստացած գործընթացին՝ լրատվամիջոցների դեմ դատական հայցերին: Մասնավորաբար, իր կողմից ղեկավարվող ընկերությունում տասնյակ գործեր կան լրատվամիջոցների դեմ `աղանդավորների, դատական իշխանության ներկայացուցիչների, գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից: «Եթե իրոք սա ուղղված է լրատվամիջոցներին լռեցնելուն, ապա չի հաջողվելու»,- հայտարարեց Լեւոն Բաղդասարյանը` հավելելով, որ բազմաթիվ նախադեպային որոշումներ ունենք, եւ եթե չի հաջողվել լրատվամիջոցներին լռեցնել ՀՀ որեւէ նախագահի օրոք, ապա հիմա առավել եւս չի հաջողվելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031