Հուլիսի 25-ին ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացել, որ Սուրենավան գյուղի բնակիչներից մեկը մշակումն արգելված բույսեր է աճեցնում։ Տեղեկությունների հիման վրա հուլիսի 26-ին 56-ամյա տղամարդուն պատկանող կիսակառույց շինության տարածքում ոստիկանության ծառայողները զննություն կատարեցին՝ հայտնաբերելով մշակված կանեփի 61 տնկի՝ ընդհանուր 16 կիլոգրամից ավելի քաշով։
Նախկինում ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով մի քանի անգամ դատապարտված տղամարդու հայտնածով՝ բույսերը իրենն են և աճեցրել է իր օգտագործման համար։
Հայտնաբերվածն առգրավվել ու փաթեթավորվել է։
Նշանակվել են փորձաքննություններ։
Կարդացեք նաև
Հանգամանքները պարզվում են։
Ոստիկանություն