Հուլիսի 29-ին, ժամը 04:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան 2631 պիկետում՝ Թումանյան կայարանի մոտակայքում, այրվում է բեռնատար գնացքի շարժակազմ՝ վառելիքով բեռնված գլանատակառներ:
Պարզվել է, որ Բագրատաշենից Գյումրի ուղևորվող շարժակազմը բաղկացած է 29 շարժակազմից, որոնցից 17-ը գլանատակառներ են (50 տ տարողությամբ), 7-ը բեռնված վառելիքով (բենզին), 10-ը հանքաձյութով, 4-ը` ցորենով, 1-ը` ալյումինե շին.նյութերով, իսկ մնացած շարժակազմերը դատարկ են (7 հատ): Գծերից դուրս է եկել երկրորդ լոկոմոտիվը:
Հրդեհի բարդության 3-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ութ մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս մեկ մարտական հաշվարկ:
Եվս մեկ մարտական հաշվարկ հրդեհի վայր օգնության շտապելու ճանապարհին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և 40 մ գլորվել ձորը. կա երկու տուժած:
Հրշեջ-փրկարարները հրշեջ-փրկարարներ Ա.Ս-ին (վարորդ, ծնվ.1986թ.) և Ս.Ա.-ին (ծնվ. 1981թ.) դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Կարդացեք նաև
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Ալավերդու տեղամասի 1 ջրատար և Ալավերդի քաղաքի կոմունալ տնտեսության 1 ջրատար:
Պարզվել է, որ այրվում է երկու 50 տ տարողությամբ գլանատակառ (շարժակազմում 3-րդը և 4-րդը), առկա է հրդեհի տարածման վտանգ դեպի մյուս գլանատակառներ:
ժամը 05:30-ի դրությամբ մասամբ այրվում է 7 գլանատակառում առկա և արտահոսող վառելիքը (շարժակազմ 3-9):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:31-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Արտակարգ իրավիճակների նախարարություն