Լրահոս
Օրվա լրահոսը

Եգիպտացորենի թելիկներ․ 9 օգտակար պատճառ դրանք չորացնելու ու պահելու համար

Հուլիս 28,2019 23:00

Ո՞վ չի սիրում եգիպտացորեն․ այս բարձրահասակ մշակաբույսը դեռևս նախապատմական ժամանակաշրջանում համարվում էր Կենտրոնական Ամերիկայի բնիկների հիմնական կերակուրներից մեկը։ Այսօր եգիպտացորենը նույնպես կարևոր նշանակություն ունի մեզնից շատերի սննդակարգում և առհասարակ սննդի արտադրության ոլորտում։

Ճաշակելով այս մշակաբույսի դեղին, քաղցրահամ ու հյութալի հատիկները՝ երբեմն չենք էլ մտածում, թե որքան օգտակար հատկություններով են օժտված եգիպտացորենի թելիկները, որոնք մենք սովորաբար դեն ենք նետում։

Եգիպտացորենի թելիկների օգտակար հատկությունները

  • Եգիպտացորենի թելիկները պաշտպանում են միզուղիները։

Եգիպտացորենի թելիկներն օժտված են հակասեպտիկ և միզամուղ հատկություններով, ինչի շնորհիվ հիանալիորեն պայքարում են միզուղիների ինֆեկցիաների դեմ։  Եգիպտացորենի թելիկների թուրմը կօգնի նվազեցնել բորբոքումն ու բակտերիաների աճը։

Եգիպտացորենի թելիկներով թուրմը նաև օգտակար է շագանակագեղձի հետ կապված հիվանդությունների դեմ պայքարում։

  • Պայքարում են հոդերի ցավի դեմ։

Այս մշակաբույսն իր հակաբորբոքային ու հիմնային հատկությունների շնորհիվ հիանալիորեն լրացնում է հոդացավի դեմ պայքարող միջոցների ցանկը։ Եգիպտացորենի թելիկների թուրմը նվազեցնում է օրգանիզմի թթվայնության մակարդակը, պայքարում է հեղուկների կուտակման, բորբոքային գործընթացների դեմ։

  • Կարգավորում են զարկերակային ճնշումը։

Եգիպտացորենի թելիկները շատ օգտակար են այն մարդկանց, որոնք պայքարում են զարկերակային բարձր ճնշման դեմ։ Դրանցում պարունակվող ֆլավոնոիդները բարելավում են արյան շրջանառությունն ու կարգավորում զարկերակային ճնշումը։

Թելիկները նաև օգնում են կարգավորել օրգանիզմում նատրիումի մակարդակը, որի բարձր աստիճանը կարող է ճնշման բարձրացման պատճառ դառնալ։

  • Բացում են քթի փակվածությունը։

Եգիպտացորենի թելիկների թուրմը բացում է շնչուղիները, նվազեցնում կոկորդի բորբոքումը, օգնում ազատվել հարբուխի ախտանշաններից։

Այն հանգստացնող ու խորխաբեր ազդեցություն է գործում՝ պայքարելով հազի ու քթի փակվածության դեմ։

  • Նպաստում են օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերմանը։

Եգիպտացորենի թելիկներում պարունակվող հակաօքսիդանտային միացությունները խթանում են օրգանիզմից տոքսինների դուրսբերումը։

Դրանք օգտակար են լյարդի համար, քանի որ օպտիմալացնում են դրա արտազատական գործառույթն ու նվազեցնում ճարպակալման ռիսկը։

  • Կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը։

2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ, որոնք ըմպել էին եգիպտացորենի թելիկնեի թուրմ, նկատվել էր արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նշանակալի նվազեցում։

Կարելի է ասել, որ այս միջոցն օգնում է կարգավորել ինսուլինի մակարդակն ու բարձրացնում դրա նկատմամբ բջիջների ռեզիստենտությունը։

  • Թեթևացնում են գլխացավը։

Եգիպտացորենի թելիկներն օգնում են պայքարել գլխացավի դեմ։

Թուրմի օգտագործումը հանգստացնող ազդեցություն է գործում, բարելավում է արյան շրջանառությունն ու օգնում թուլացնել ուսերի, պարանոցի ու ծնոտի մկանների լարվածությունը։

  • Կարգավորում են մկանային լարվածությունը։

Եգիպտացորենի թելիկների թուրմը խորհուրդ է տրվում մարզիկներին։ Այն օգնում է թուլացնել մկանային լարվածությունը ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո։

  • Օգնում են ազատվել ավելորդ քաշից։

Քանի որ նվազագույն քանակով կալորիաներ է պարունակում և օժտված է միզամուղ ու մաքրող ազդեցությամբ, եհիպտացորենի թելիկների թուրմը հիանալի միջոց է նիհարել ցանկացողների համար։

Ինչպե՞ս պատրաստել թեյ եգիպտացորենի թելիկներից։

Եվ այսպես կարող եք չորացնել եգիպտացորենի թելիկներն ու դրանցով օգտակար թեյ պատրաստել։

Բաղադրամասեր

  • 3 թեյի գդալ եգիպտացորենի թելիկներ (30 գ),
  • 1 լիտր թեյ։

Պատրաստման եղանակ

  • Ջուրը հասցրեք եռման աստիճանի, նվազեցրեք կրակն ու ավելացրեք եգիպտացորենի թելիկները։
  • Եփեք 2 րոպե, այնուհետև հանգցրեք կրակն ու թողեք թրմվի։
  • Երբ կհասնի սենյակային ջերմաստիճանի, կարող եք քամել թուրմն ու ըմպել։

Օրական կարող եք խմել 3-4 բաժակ թուրմ։

Հակացուցումներ

Հղի կանանց,  զարկերակային ճնշումը կարգավորելու համար դեղամիջոցներ ընդունող, ինչպես նաև երիկամների հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում եգիպտացորենի թելիկների թուրմն ընդունելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

ԱՂԲՅՈՒՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031