Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մոսկվայում բերման ենթարկվածների թիվը հասել է 1373-ի. հերթական ցույցը օգոստոսի 3-ին է

Հուլիս 28,2019 11:45

Հուլիսի 27-ին Մոսկվայում տեղի ունեցած չարտոնված ցույցի ժամանակ բերման է ենթարկվել 1373 մարդ, հայտնվում է ОВД-Инфо իրավապաշտպան կազմակերպությունը: Ոստիկանության տվյալներով այդ թիվը 1074 է:

Հաղորդվում է, որ ոստիկանությունն օգտագործել է մահակներ և ռետինե գնդակներ: Ցուցարարները դաժան ծեծի են ենթարկվել

Մոսկվայում բողոքի ցույցեր և երթեր են հուլիսի 14-ից՝ ի պաշտպանություն Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում ինքնաառաջադրված թեկնածուների, որոնց գրանցումը մերժվել էր:

Մինչ այժմ ամենազանգվածային ցույցը տեղի է ունեցել հուլիսի 20-ին, որին մասնակցել է մոտ 25 հազար մարդ: Հենց այդ ժամանակ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին առաջարկել էր որպես բողոքի նշան հուլիսի 27-ին հավաքվել Մոսկվայի հենց կենտրոնում՝ քաղաքապետարանի շենքի դիմաց:

Հուլիսի 27-ին ընդառաջ մի քանի օրով կալանավորվել էին ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին և անկախ թեկնածուները: Նրանց բնակարաններում անցկացվել է խուզարկություն: Արդեն հուլիսի 27-ին խուզարկություն է անցկացվել նաև Նավալնիի ստուդիայում և անկախ «Դոժձ» հեռուստաալիքի խմբագրությունում:

Տարածքային պատգամավոր Իլյա Յաշինը հայտարարել է, որ հաջորդ ցույցը տեղի կունենա օգոստոսի 3-ին: Այդ հայտարարությունից 40 րոպե անց նրան բերման են ենթարկվել:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031