Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանիայի Մ-19 հավաքականը գահընկեց արեց Պորտուգալիային (ֆոտոշարք)

Հուլիս 28,2019 10:00

Ֆուտբոլի Իսպանիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2019 թվականի առաջնության եզրափակիչ խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց այդ պահին գործող չեմպիոն Պորտուգալիայի իր հասակակիցներին ու դարձավ այս տարիքային խմբի Եվրոպայի նոր չեմպիոնը:

Հետխաղային մամուլի ասուլիսում պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ֆիլիպե Ռամոսը շնորհավորեց նորընծա չեմպիոնին՝ ասաց, որ Իսպանիան արժանիորեն հաղթեց, ավելի արդյունավետ խաղաց ու երկու գոլ խփեց եւ որքան էլ իրենք գոլային պահեր ունեցան, չկարողացան իրացնել:

Ֆիլիպե Ռամոսը շնորհակալություն հայտնեց Եվրո-2019-ի կազմկոմիտեին: «Ֆանտաստիկ մրցաշար էր: Շնորհակալ եմ հայերի ընդունելության եւ հյուրասիրության համար եւ հույս ունեմ, որ էլի կգամ Հայաստան»,-ասաց մարզիչը:

Մ-19 Իսպանիայի գլխավոր մարզիչ Սանտի Դենյան նշեց, որ իրենք ամբողջ մրցաշարի ընթացքում վերլուծում էին իրենց խաղը եւ աշխատում բարելավել: «Մենք նույնն արեցինք նաեւ կիսաեզրափակչում Ֆրանսիայի հետ խաղից հետո՝ բարելավելով պաշտպանությունն ու հարձակման գիծը, ինչի արդյունքը տեսանելի դարձավ եզրափակչում»,-ասաց մարզիչը: Հարցին, թե ինչ տպավորություններով է հրաժեշտ տալիս Հայաստանին եւ հնարավո՞ր է, որ երբեւէ վերադառնա Երեւան աշխատելու, Սանտի Դենյան պատասխանեց. «Եթե Խինես Մելենդեսն այստեղ է, ամեն ինչ հնարավոր է: Տպավորված եմ Հայաստանով: Այն լի է կյանքով: Մեծ հաճույքով կվերադառնամ: Շնորհակալություն հայերին հյուրընկալության համար: Ես դա գիտեի եւ այստեղ համոզվեցի դրանում»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031