Հուլիսի 14-ից Հայաստանի ֆուտբոլասերները երկու շաբաթ Եվրոպայի ֆուտբոլային երիտասարդ աստղերը խաղին անձամբ անմիջականորեն հետեւելու հնարավորություն ունեն: Երեւանի մարզադաշտերում հանդես էին գալիս Պորտուգալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Չեխիայի եւ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականների ֆուտբոլիստները:
Այսօր ֆուտբոլային տոնը Երեւանում կհանգուցալուծվի: Հայտնի կդառնա այս տարիքային խմբի 2019 թվականի Եվրոպայի չեմպիոնը: Այդ տիտղոսի համար Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 20:30-ին պայքարելու են գործող չեմպիոն Պարտուգալիայի եւ Իսպանիայի հավաքականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ