Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոսկվայի կենտրոնում բերման է ենթարկվել ավելի քան 400 մարդ

Հուլիս 27,2019 17:58

Մոսկվայի կենտրոնում քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 435 մարդ: Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ վկայակոչելով ОВД-Инфо պարբերականի տվյալները:

Հաղորդվում է, որ ոստիկանները կիրառել են մահակներ և էլեկտրաշոկերներ:

Ըստ ոստիկանության տվյալների՝ ակցիային մասնակցել է ընդամենը 3500 մարդ, այդ թվում «մոտ 700 լրագրող և բլոգեր, որոնք ավելի վաղ տեղեկացրել էին ակցիան լուսաբանելու համար իրենց մասնակցության մասին»: Ոստիկանությունից նաև հայտնում են, որ բերման ենթարկվածների թիվը 295 է:

Մոսկվայի քաղաքապետարանի մոտ ակցիան կազմակերպվել է ի աջակցություն քաղաքային դումայի ընտրություններում անկախ թեկնածուների, որոնց թեկնածությունը չէր գրանցվել: Նմանատիպ զանգվածային ակցիաները Մոսկվայում անցկացվում են հուլիսի 14-ից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031