Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են մի շարք հարցեր

Հուլիս 27,2019 14:10

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հերթական հանդիպումն է անցկացրել ճյուղային քննարկումների շրջանակում, այս անգամ՝ կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պետության կողմից երկարաժամկետ պայմանագրերի կնքման ազդեցությունը և նպատակահարմարությունը մասնավոր ընկերությունների հետ։ Անդրադարձ է եղել արտահանման խոչընդոտների վերացմանն ուղղված հնարավոր քայլերին, ինչպես նաև ներքին շուկան արտադրողի համար առավել կանխատեսելի և կայուն դարձնելու հեռանկարին։

Արտադրողները ներկայացրել են ոլորտի խնդիրները՝ հատկապես խոսելով հարկային բարեփոխումների, ենթակառուցվածքների բարելավման և որակյալ կաթ մթերելու անհրաժեշտությունից։ Ըստ արտադրողների՝ բարձր ԱԱՀ-ն ոչ միայն ազդում է կազմակերպությունների մրցունակության վրա, այլ նաև առողջապահական ռիսկեր է առաջացնում։ Խնդրի առնչությամբ հնարավոր լուծումների շուրջ քննարկում է ծավալվել։

Քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել անհատների կողմից նմուշառումը կանոնակարգված դարձնելու հարցին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ճյուղի մասնավոր հատվածի հետ ևս ամփոփել առաջարկները և ուղենշել հետագա քայլերը։

 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031