Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատաշենի անցակետից բեռների ստացմանը սպասող քաղաքացիներն ասուլիսի չէին եկել. «Ասել են, որ հարցը կլուծվի առանց ասուլիսի»

Հուլիս 27,2019 12:58

«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր նշանակված էր Բագրատաշենի անցակետից մինչ օրս իրենց բեռների ստացմանը սպասող Քրիստինե Մանուկյանի և Նարինե Նորիկյանի մամուլի ասուլիսը: Ասելիքը հետեւյալն էր. «Բագրատաշենի անցակետում մաքսազերծումից խուսափած, այնուհետև իրենց սխալն ընդունած և փոխհատուցման պատրաստ մարդկանց խնդիրն առ այսօր չի լուծվել՝ վարույթն իրականացնող մարմինների ծայրահեղ դանդաղ վարչարարության հետևանքով: Բեռը դեռ կալանքի տակ է, առկա է նաև 6-7 տոննա մաքսազերծված բեռ, որը ևս մնում է կալանքի տակ: Գործը հասել է սպառնալիքների և հաշվեհարդարի, մարդիկ սնանկացման եզրին են»:

Քաղաքացիները, սակայն, ուշանում էին: Որոշ ժամանակ սպասելուց հետո մամուլի ակումբի ղեկավար Հովհաննես Գրիգորյանի հետ հեռախոսով կապվեց վարչական վարույթներում քաղաքացիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Շահսուրվարյանը, ներողություն խնդրեց լրագրողներից՝ բարձրախոսով հայտնելով, որ քաղաքացիները չեն ներկայանալու:

«Ասել են, որ խնդիրը լուծվելու է առանց մամուլի ասուլիսների, կարիք չկա մամուլի ասուլիսով հանդես գալ: Դա ասել են ոչ թե պետական մարմինները, այլ քաղաքացիների իրավաբանները: Խնդիրն առանց ասուլիսի կլուծվի, ասուլիսով հանդես գալը ճիշտ չէ»,-նշեց Աշոտ Շահսուվարյանը: Նա վստահեցրեց, որ քաղաքացիների հանդեպ ճնշումների պատճառով չէ, որ նրանք հրաժարվել են ներկայանալ մամուլի ակումբ: Փաստաբանի փոխանցմամբ՝ խնդրի լուծումը կապված է ներքին փաստաթղթաշրջանառության հետ. «Ստուգումներն  իրականացվել են, եւ իրենց կտան իրենց համապատասխան բեռները»:

Հիշեցնենք՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ավելի վաղ Բագրատաշենի անցակետում գրանցված միջադեպի առթիվ հայտարարել էր, որ Բագրատաշենի անցակետում քաղաքացիները կաշառել են մաքսայինի աշխատողին, որն էլ նրանց դրդել է դիմել ծայրահեղ քայլի:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031