Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկիանով․ Անիրատեսական նախաձեռնություն է, բայց քննարկումներ կարող են լինել այդ մասին․ «168 ժամ»

Հուլիս 27,2019 12:20

«Անիրատեսական նախաձեռնություն է, բայց քննարկումներ կարող են լինել այդ մասին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում պատրաստվող օրենսդրական նախաձեռնությանը, համաձայն որի՝ ՀՀ-ն ու ԱՄՆ-ը ռազմավարական դաշնակիցներ կարող են լինել։

Հիշեցնենք, որ օրերս «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրանք Փալլոնը հայտարարել էր, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ է բացել, արդեն՝ ռազմավարական մակարդակով։

Կոնգրեսականի խոսքով՝ ժողովրդավարական արժեքներից հայերին չեն կարող հետ պահել նույնիսկ Հայաստանի տարածքում տեղակայված Ռուսաստանի զորքերը։

Լուկիանովն ասաց, որ նման անիրատեսական նախաձեռնությունը դեմոկրատ կոնգրեսականի կողմից դեռ պետք է հավանություն ստանա իշխանության՝ հանրապետական մեծամասնության կողմից, ինչը փոքր-ինչ կասկածելի հեռանկար է՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, Հայաստանի աշխարհագրական դիրքը, աշխարհաքաղաքական իրողությունները տարածաշրջանում։

Ըստ նրա՝ Կոնգրեսում Հայաստանի հետ բարեկամության խմբի ներկայացուցիչը, որը, ենթադրելի է նաև, որ աշխատում է հայկական լոբբինգի հետ, կարող էր նման օրենսդրական նախաձեռնություն մշակել՝ նպաստելով որոշակի քննարկումների ակտիվացմանը, թեմաների արծարծմանը։ Սակայն, նրա խոսքով, դա այդքան էլ իրատեսական սցենար չէ, քանի որ իշխանության քաղաքականությունը Պետդեպն արդեն իրականացնում է, և այն, մեղմ ասած, բավականին կտրված է տարածաշրջանից՝ նույնիսկ արևմտյան կողմնորոշում ունեցող երկրներից։

Այսօր Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքական կողմնորոշումը, այդ մասին հայտարարվել է ՀՀ վարչապետի կողմից, բայց քննարկումներ կարող են լինել։ Պետք է հասկանալ, թե ինչպես է ձևավորվում արտաքին քաղաքական կողմնորոշումը, ռազմավարական գործընկերությունը, ինչ շահերի վրա, ինչ երկրների միջև, ինչ տարածաշրջաններում։

 

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031